Արդեն երկու օր է համացանցի հայաստանյան տիույթում ակտիվացել են որոշ տականքներ, որոնք փորձում են վարկաբեկել հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 2012 թ-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թ-ի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին...
Սկզբից կեղծ էջի միջոցով Արթուրի անունից փորձեցին աջակցություն հայտնել Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, որը շատ արագ հերքվեց հենց չեմպիոնի կողմից...Բայց Արթուրին վարկաբեկողների քայլերն այդքանով չավարտվեցին...Այսօր, դրանք և դրանց հետևում թաքնվող որոշ տականքներ կեղծ օգտահաշիվներիով, քանի որ իրենց պես անբարոյական վախկոտները երբեք սեփական դեմքով չեն հանդես գալիս, համացանցում սկսեցին տարածել Արթուր Ալեքսանյանի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոնի լուսանկարները՝ վիրավորանքներ տալով երկուսին էլ...Տականքները չեն հանդարտվում...
Բազում տերեր փոխած և կյանքում ընդամենը առյուծի նկարի տակ թաքնվող սույն նապաստակները չգիտեն, թե ինչ բան է արժանապատվությունը և ապրած կյանքի ուղու հանդեպ և այդ ընթացքում ձեռք բերված ընկերների և ծանոթների նկատմամբ հարգանքը պահպանելը...
Այո՛, Արթուրը ոչ միայն չեմպիոն է, նա նաև ՄԱՐԴ է մնացել քաղաքական հովերի ներքո արագ գունափոխվող և անհանդուրժող մեր հասարակության մեջ...
Ստոր տականքներին խորհուրդ եմ տալիս պապանձվել և չփորձել իրենց արտաքնոց և աղբանոց հիշեցնող բերաններից արտաբերել Արթուրի անունը...
Հ.Գ. Արթուր Ալեքսանյանն իր անունը ոսկե տառերով է գրել մեր հանրապետության սպորտի պատմության մեջ, իսկ նրան անվանարկողներն այդպես էլ կմնան որոշ գործիչների ձեռքում որպես անձնական օգտագործման գործիքներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել