Մի բան էլ ավելացնեմ. նոր լրահոսումս հիշեցրին նաև, որ ընդամենը 2 տարի առաջ Թորոսյան Արսենն ահավոր նեղվել էր, երբ իր հիվանդության մասին ինֆորմացիան հանրային քննարկման առարկա էր դարձել։ Ու նիկոլական խոմյաչոկների երամներն ամեն տեղ խոսում էին անձնական նման ինֆորմացիայի հրապարակման անթույլատրելիության մասին։

Մի բան էլ հիշեցնեմ, որ հենց Արսեն Թորոսյանն էր փորձում ամեն գնով կրճատել կամ փակել ինֆեկցիոն հիվանդանոցները, հատուկ մասնագիտացված կենտրոնները։

Արսեն Թորոսյանի բոլոր այս դրսևորումները (ցինիզմ և երեսպաշտություն, մարտնչող տգիտություն և ոչ պրոֆեսիոնալիզմ, նարցիսիզմ և ինքնագովազդի մոլուցք, անպատասխանատվություն) կարելի է մեկ բառով նկարագրել՝ «դեգեներատ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել