Նիկոլը մի կողմից երեխաների աջակցության գումար է տալիս, մյուս կողմից՝ ետ վերցնում: Ուժային կառույցների աշխատակիցներն արդեն ընկել են անհարմար դրության մեջ` ԱԱԾ, ԱԻն և որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցներին սկզբում ասել են՝ չստանաք այդ գումարները, հետո ասել են՝ ստացեք, ստանալուց հետո էլ հաշվեհամար են տվել և ասել՝ փոխանցեք այդ հաշվեհամարին: Հարց է առաջանում՝ սա կոռուպցիա՞ է, տգետ պաշտոնյաների կայացրած որոշումների հետևա՞նք, թե՞ ինչ: Ուր են փոխանցվում այդ գումարները` նույնիսկ փոխանցողները չգիտեն: Խնդիր կար նաև հարկադիր կալանք ունեցողների դեպքում, երբ երեխայի գումարը մի կողմից գալիս էր, իսկ մյուս կողմից՝ ետ գնում:

Սոցիալական աջակցության ծրագրերի քանակը ապահովելով, փողը տալով ու ետ վերցնելով, էժանագին շոուներով ո՞ւր ես հասնելու, Նիկոլ ջան:

Ձեր Միրզոյան Արարատը կասեր` էս չե՞ք, արա։ Տվածներդ 26,500 դրամ է, էն էլ ետ եք վերցում:

Հ.Գ. Պատրաստվում եմ հարցում ուղարկել նշածս խնդիրների մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել