Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այլևս չի ներկայանալու «Միքս շոու» նախագծի շրջանակում, որը տարածում գտավ համացանցային հարթակներում: Անահտին էլ Ինստագրամի իր էջով հաճախ հրապարակումներ են անում այս նախագծից: Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտը հայտնեց, որ խնդիրներ եղել են, բայց չմանրամասնեց, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:

«Ուզում եմ հայտնել, որ ինձ այլևս չեք տեսնի նախագծում, ինձ հետ չեք տեսնի նաև իմ էջերը, որովհետև մենք հաղորդման համահեղինակներ էինք, երկու էջի՝ «Հարսանիքի» և «Ռիսկ ու ճշմարտություն» էջերի հեղինակը ես եմ եղել: Ընդ որում՝ եթե «Ռիսկ ու ճշմարտությունն» այնպիսի էջ էր, որը հիմա շատ մեծ տարածում գտավ ու Ինստագրամում շատերը ռիսկային քայլերի են դիմում, ապա «Հարսանիք» էջը ես անկասկած շարունակելու եմ արդեն իմ հեղինակային ձևաչափով: Վստահ եմ՝ ընկերներս ինձ հետ կլինեն, արդեն իսկ շատ համաձայնություններ կան»,- ասաց Անահիտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել