Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակլվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ՝ 32-ամյա Սևակ Բ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ով կասկածվում է ապրիլի 12-ին Երևան քաղաքի Դանիել Վարուժանի փողոցի թիվ 32 տնից մոտ 110 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր և գումար գողանալու մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին առանձնակի խոշոր չափի գողության դեպք էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Վարուժանի փողոցի տներից մեկի բնակիչ՝ 58-ամյա Աբրահամ Ք-ից, ով հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս անհայտ պայմաններում մտել էին իր տուն և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր և գումար։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Մարգարյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել