Սա անմեղսունակների իշխանություն ա, ազնիվ եմ ասում։
Հայաստանում գրանցվել ա կորոնավիրուսի վարակման ու մահերի թվի՝ վատ իմաստով ռեկորդային աճ։
1. Մեկ օրում վարակի 121 նոր դեպք, ևս 4 մահ կա։
2. Վարակվածների ընդհանուր թիվը 2507 ա։ 39 մարդ մահացել ա։
3. 65 քաղաքացի ծանր վիճակում ա, 9-ը՝ արհեստական սարքավորման միացված։
4. 3 քաղաքացու մոտ կորոնավիրուսը կրկնվել ա՝ ի հակառակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անմեղսունակի պնդումների, թե մի անգամ վարակվելուց հետո իմունիտետ ա առաջանում։
5. Առողջապահության իմբեցիլ նախարարը հայտարարում ա, որ մարդիկ կանոնները չպահպանեն, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով։
Այսինքն՝ իրանք ԳԻՏԵՆ՝ ինչ ա սպասվում, գիտեն, որ նունիսկ կարանտինի տնազի ժամանակ չկարողացան մարդկանց ստիպել տանը մնալ, ուր մնաց հիմա, ու էդքանով հանդերձ բացում են երկիրը։ Ու չկա հիմնավորում՝ 10 վարակի դեպքում խի փակեցին երկիրը և 121-ի դեպքում խի են բացում։
Կասկած չունեմ, որ էս անմեղսունակների պատճառով նորից արտակարգ դրության ա սահմանվելու, քանի որ սրանք չկարողացան ո՛չ կարանտին պահել, ոչ էլ մարդկանց համոզել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ ա, քան կարելի էր պատկերացնել։ Ու քանի որ չկարողացան, իրանց ձեռները լվացին՝ մարդկանց թողնելով մենակ վիրուսի դեմ պայքարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել