Գազարը մեր խոհանոցում հաճախ կիրառվող, ամենաօգտակար բանջարեղեններից մեկն է։ Այն օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի իսկական գանձարան է։ Պարունակում է ջուր (85%), սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր (0,1%), սննդային թելիկներ, օրգանական թթուներ, կրախմալ, մոնոսախարիդներ և դիսախարիդներ։

Հարուստ է А, С, Е, Н, К վիտամիններով, ինչպես նաև В խմբի վիտամիներով (В1, В2, В3, В5, В6, В9)։ Գույնը պայմանավորված է կարոտինի մեծ քանակությամբ, որը չի քայքայվում ջերմային մշակման դեպքում։ Բացի այդ ամենը, պարունակում է նաև կալցիում, կալիում, մագնիում, նատրիում, ֆոսֆոր, բոր, երկաթ, յոդ, մանգան, սելեն և այլ մակրոտարրեր ու միկրոտարրեր։

Կալորիականությունը

100 գրամ գազարի կալորիականությունը 30 կկալ է։

Օգտակար հատկությունները

Օժտված է դիետիկ և բուժիչ հատկություններով։
Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, մրսածության հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է։
Օգտակար է սրտանոթային համակարգի համար, լավացնում է արյան բաղադրությունը, նվազեցնում է սրտի բազմաթիվ հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Օգնում է հաղթահարել շնչառական օրգանների հիվանդությունները, օժտված է հակաբորբոքային և խորխաբեր ազդեցությամբ։

Օգտակար է նաև աչքի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման առումով։ Բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա, լավացնում է աղիների գալարակծկանքը, նպաստում է օրգանիզմից խարանների և թունավոր նյութերի դուրսբերմանը։

Օժտված է միզամուղ և լեղամուղ ազդեցությամբ։

Օգնում է հաղթահարել միզաքարային և լեղաքարային հիվանդությունները։

Խորհուրդ է տվում ուտել երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում։ Նվազեցնում է հակաբիոտիկների թունավոր ազդեցությունը։
Խորհուրդ է տրվում ուտել կամ խմել թարմ հյութը օնկոլոգիական հիվանդությունների դեպքում:

Նպաստավոր ազդեցություն է ունենում նաև նյարդային համակարգի աշխատանքի վրա։

Օգնում է հաղթահարել հոգնածությունը, լավացնում է ախորժակը։

Խորհուրդ է տրվում հղի և կրծքով կերակրող կանանց։ Շատ օգտակար է երեխաների համար։

Լավագույն ընկերն է ավելորդ քաշից ազատվելու պայքարում։

Շարունակաբար ուտելու դեպքում բարելավում է մաշկի վիճակը, ամրացնում է եղունգներն ու մազերը։

Երիտասարդացնում է օրգանիզմը։

Հակացուցումները

Խորհուրդ չի տրվում ուտել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի սրման դեպքում։ Հազվադեպ ալերգիա է առաջացնում։ Չափից շատ ուտելու դեպքում հնարավոր է, որ կարոտինային դեղնուկ և կողմնակի այլ երևույթներ առաջանան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել