Երևի թե հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ ցանկացած հարաբերության ամրության ու երկարատևության կարևորագույն երաշխիքներից մեկը երկուստեք լիարժեք բավարարություն պարգևող սեռական կյանքն է:

Համատեղ կյանքի և հարաբերությունների սկզբնական փուլում, երբ տիրում է բուռն սիրահարվածության և միմյանցով հիանալու մթնոլորտը, սեքսը շատ դեպքերում կարող է երկրորդական դեր զբաղեցնել: Սակայն աստիճանաբար այն սկսում է հիմնային նշանակություն ձեռք բերել: Եվ սա ամենևին չի նշանակում, որ կորում է զույգերի հետաքրքրությունը միմյանց նկատմամբ, պակասում է սերը կամ կիրքը:

Ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է. առողջ են այն հարաբերությունները, որոնք մշտապես զարգացման միտում ունեն, իսկ սեռական կյանքն էլ, լինելով այդ հարաբերությունների օրգանական մասը, ևս կատարելագործման կարիք ունի, քանի որ ուղղակիորեն ազդում է հարաբերությունների հոգեբանական ֆոնի վրա:

Չնայած որ չստացված սեքսը երկկողմանի սխալների արդյունք է, «մեղավորի» պիտակն անարդարացիորեն մշտապես տղամարդկանց է բաժին ընկնում: Բայց այս անգամ կանդրադառնանք սեռական կյանքում հանդիպող այն սխալներին, որոնց «հեղինակը» կանայք են, սխալներ որոնք նյարդայնացնում են տղամարդկանց և անցանկալի ու ձանձրալի դարձնում անգամ այդքան սիրելի կնոջը:

1. Անտարբերության պատրանք

Տղամարդիկ տանել չեն կարողանում կանանց, ովքեր իբրև թե անտարբեր են սեքսի նկատմամբ: Բազմաթիվ կանայք ունեն սեքսի ընթացքում անբարո կնոջ տպավորություն թողնելու բարդույթ, այդ իսկ պատճառով, որքան հնարավոր է զուսպ և անկիրք են դրսևորում իրենց: Իսկ  տղամարդու համար անկողինը մի միջավայր է, որտեղ նա չափազանց խոցելի է և նմանատիպ անտարբերությունն անմիջապես դիպչում է նրա ինքնագնահատականին:

2. Մարմին էրոգեն մասերի չիմացություն

Տղամարդկանց հունից հանում է այն փաստը, երբ իրենց զուգընկերուհին անգամ երկար ժամանակահատվածից հետո չի բացահայտում և ֆիքսում իրենց «տաք» կետերը: Դա նրանց դուր չի գալիս երկու պատճառով՝ նախ, որ չեն ապրում ցանկալի սուր զգացողություններ և երկրորդ՝ զուգընկերուհին միայն սեփական պահանջների վրա է կենտրոնանում, ինչն ակնհայտ էգոիզմի նշան է :

3. Նախաձեռնողականության բացակայություն

Իհարկե, շատ հաճելի է, երբ տղամարդը դոմինանտում է, ամեն կերպ փորձում է բազմատեսակ վայելքներ պատճառել կնոջը, բայց պետք չէ լինել այդքան էգոիստ, քանի որ, միգուցե, անակնկալ լինի, բայց սեքսը մի գործընթաց է, որին մասնակցում են երկուսը և որի արդյունքը ևս կախված է հենց այդ երկուսից: Եվ պետք չէ նախաձեռնողականությունից հրաժարվելուց բացի օրգազմ ապրելու հոգեբանական ու ֆիզիկական ծանր պատասխանատվությունը փաթաթել տղամարդկանց վրա և հետո դժգոհել չբավարարվածությունից: Ուստի, այնպես վարվեք, որպեսզի ձեր ձուգընկերը հասկանա, որ գործ ունի ոչ թե ռետինե տիկնիկի հետ, այլ կրքոտ կնոջ,  ով հաճույք ստանալուց բացի, սիրում է նաև հաճույք պատճառել:

4. Անպատրաստակամություն էքսպերիմենտների  նկատմամբ

Ճիշտ է, անկողինը լաբորատորիա չէ, բայց գոնե, երբեմն, փորձարկումներն ուղղակի հույժ հարկավոր են հարաբերություններում թարմությունը պահելու և ինտիմ կյանքը կենդանացնելու համար: Տղամարդիկ փորձարկումների սիրահար են, ուստի նոր առաջարկն ամենևին չի նշանակում, որ նա ուզում է քննադատել ձեզ, դա ուղղակի բազմազանության ձգտում է:

5. Հնազանդությունն ու ամաչկոտությունը սեքսի թշնամիներն են

Այո, երբեմն զոհի կերպարում կինը գայթակղում է տղամարդկանց, բայց երբեմն: Տղամարդիկ չեն սիրում այն կանանց, ովքեր լռում են, անգամ, երբ ցավ են զգում կամ երբ ոչինչ չեն զգում: Կանանց թվում է, թե նման դեպքերում անկեղծ արձագանքի դեպքում կվիրավորեն տղամարդուն, բայց իրականում ճիշտ հակառակն է: Բոլոր տղամարդիկ էլ նախընտրում են կանանց, ովքեր գիտեն ինչ են ուզում և ուղղորդում են տղամարդուն իրենց ցանկությունների ճանապարհով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել