Մեկը քննարկում է, որ Միքայել Մինասյանի ժակետն ու վերնաշապիկը նման են Նիկոլի ժակետին ու վերնաշապիկին։ Մյուսը՝ վիդեոյում երևացած չայնիկի գինը և խոհանոցի մետրաժը։ Երրորդը հաշվում է, թե քանի անգամ օգտագործվեց «ես» բառը այդ տեսանյութում։

Եւ այլն, և այլն, և այլն։

Ու ոչ մի բառ ամենակարևորի մասին, որ Նիկոլը բանագնաց է ուղարկել իր կողմից «ազգի թշնամի» նշանակած մարդու մոտ, անօրինական գործարքի առաջարկով։

Ոչ մի բառ այն մասին, որ մեկ շաբաթում սա արդեն 3րդ լուրջ կոռուպցիոն մեղադրանքն է Հայաստանի իշխանություններին։

Գուցե սխալվում եմ, թո՛ղ իրավաբաններն ասեն, բայց չպիտի՞ գլխավոր դատախազությունն արդեն նախաքննություններ սկսած լիներ այս հայտարարությունների հիման վրա։

* * *

«Ծառը թաքցնելու ամենալավ տեղն անտառն է», — ասում էր հայր Բրաունը։ Տհաճ ինֆորմացիան թաքցնելու (ավելի ճիշտ՝ կորցնելու) ամենալավ ձևն էլ ինֆորմացիոն տարափ ստեղծելն է։

Թեպետ այս անգամ, կարծես թե, հակառակ ձևով աշխատեց այդ աղմուկը, ավելի շատ մարդու մոտ հետաքրքրություն առաջացրեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել