ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը «մի բան էլ դու ասա» պետպլանի շրջանակներում էժան պատմություն է նետել ֆեյսբուք: Անկեղծ, պարոն Հովհաննիսյանից անսպասելի էր նման բանը: Աբաջյանի ֆեյք պապիկի, ֆեյք ոստիկան Աշոտի տատիկի կամ ՍԴ նախագահի գրիչի խայտառակ պատմություններից հետո պետք է որ հասկանային՝ չի կարելի, էժան է, զզվելի է, և այդ սուտը վաղն իրենց դեմ է աշխատելու: Նման էժան պատմությունների համար ծաղրուծանակի առարկա են դառնում: Ավաղ, միջավայրն է այդպիսին. ճահիճում ճահճանում ու դեգրադացվում են բոլորը, նույնիսկ Հովհաննիսյանի նման գիտությունների դոկտորները:

Իսկ հիմա իրական պատմություն պատմեմ: Իրական, որովհետև դրա մասին ժամանակին խոսում էր ողջ Համալսարանը ու դրա մասին գիտեն շատ շատերը: Գնացեք Համալսարան ու հարցրեք՝ ո՞վ էր Հովհաննես Հովհաննիսյանը հեղափոխությունից առաջ: Նա ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս էր: Տարիներ առաջ՝ «նախկին թալանչիների» օրոք, պարոն դասախոսը սկանդալի կիզակետում էր հայտվել: Ըստ խոսակցությունների՝ իր գործերով (կարծես՝ գրանտային գործեր էին) գնացել էր Գերմանիա, բայց թղթերով դասախոսում էր Աստվածաբանության ֆակուլտետում և աշխատավարձ ստանում: Ասում են, որ փաստը՝ կեղծված ստորագրություններով, հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Գործով զբաղվող ծառայության անվանումն և գնդապետի ազգանունն էլ շատ հետաքրքիր էր...

Ինչպե՞ս հանգուցալուծվեց այս պատմությունը. ըստ Համալսարանում շրջանառվող խոսակցությունների՝ «նախկին թալանչիների» օրոք Հովհաննես Հովհաննիսյանին պաշտպանեց դիվանագիտական ու գիտական շրջանակներում մեծ հարգանք ունեցող մի մարդ՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչը: Պաշտպանեց ինչպես ասում են՝ չորով՝ ջահել տղա է, փողի կարիք է ունեցել, արել է, թույլ չեմ տա իմ դասախոսին պատասխանատվության ենթարկեք, գնացեք խոշոր ձկներին բռնեք: Այո, ասում են՝ «նախկին թալանչիների» օրոք Սիրիայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպանը թևերը փռել է դասախոս Հովհաննիսյանի վրա ու բառի բուն իմաստով փրկել նրան: Ավելին՝ կարող եք գնալ Համալսարան ու հարցնել՝ «նախկին թալանչիների» օրոք կա՞ մեկը , ում համար պրոֆեսոր Լևոն Ազատի Սարգսյանը ԵՊՀ-ում արել է ավելին, քան իր սիրելի Հովհաննես Հովհաննիսյանի համար:

Հ.Գ. Տղերք, էժան ստեր հորինելու ու «նախկին թալանչիներից» հրապարակավ խոսելու ժամանակ հիշեք, որ «գեղից մարդ կա», մի քիչ զուսպ եղեք, ամոթ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել