Analitik.am-ը գրում է․
Երեկ՝ մայիսի 2-ին, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝նշելով, որ «Ստի վերջը» խորագրով շարք է սկսում:
Տեսանյութում երևում էր, որ Մինասյանի ձեռքին կարմիր թել է կապված: Հաշվի առնելով մեր ընթերցողների հետաքրքրվածությունը՝ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը մեկնաբանությամբ հարց ուղղեց Մինասյանին.
«Պարոն Մինասյան, կոնտեքստից դուրս հարց կարելի՞ է. ի՞նչ կարմիր թել է Ձեր ձեռքին»:
Պարզվեց, որ մկրտության խաչի թել է: «Անի ջան, տղայիս մկրտության խաչի թելն է»,- պատասխանում գրել էր Մինասյանը:
Նյութի աղբյուր՝ https://analitik.am/news/view/617570?fbclid=IwAR29YzZima2Ylc9werAB4I23DptHQFE8WJtFcKUcUdZaqenr7y1W7lf8wLc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել