Երեկ Միքայել Մինասյանը ուղղակիորեն փաստարկեց այն տեղեկությունները, որոնք արդեն երկու տարի է այս կամ այն կերպ կախված են օդում: Մինասյանը բառացի ասաց, որ Նիկոլն իրեն առաջարկել է «մուծվել» և հանգիստ ապրել: Դատելով երեկ իշխանական շրջանակների հիստերիայի ինտենսիվությունից և իշխանական տասովչիկների մեկ շնչին ընկնող գրառումների թվից կարելի է փաստել, որ Մինասյանը բացահայտեց Նիկոլի ապագա դատվածության կարևոր հոդվածներից մեկը:
Հիմա արդեն վստահաբար կարելի է ասել, որ Նիկոլին շատերն են մուծվել ու ստացել ադ ինդուլգենցիան: Օրինակ հարց չի՞ առաջանում ինչքա՞ն են մուծվել Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը, Սպայկա ընկերությունը, Վիվառոն, Սրմաքեշը և այլ օդիոզներ, որոնք նախկինում Նիկոլի թիրախում էին, իսկ հիմա նույն կերպ շարունակում են իրենց կյանքը ինչպես նախկինում:
Իսկ պատկերացնո՞ւմ եք ինչ ցուցմունքներ են տալու վերոնշյալները իշխանափոխությունից հետո, Նիկոլը դա լավ պատկերացնում է ու դրանով էր պայմանավորված երեկվա ֆեյսբուքյան պոռնոն:
Համբերություն և խաղաղություն եմ մաղթում Նիկոլին և տիկին Աննային, ոչինչ մարդա մի 10 տարի կնստեք դուրս կգաք, չնայած Նիկոլի դեպքում էդ ընդամենը մի դրվագն ա, ինքը կարողա ցմահ գնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել