Բացարձակ չէի անդրադառնա Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի երեկվա վիդեո-ուղերձին, եթե Հայաստանի գործող իշխանությունների ներկայացուցիչները և նրանց սազանդարները այդպիսի հիստերիայի մեջ չհայտնվեին ու չսկսեին մեկնաբանել Մինասյանի հնչեցրած մտքերն իրենց ցանկացած ռակուրսից՝ հիմարացնելով մարդկանց...
Որոշ իշխանավորներ հիշեցին “Միշիկի մեծամիտ" անցյալից որոշ դրվագներ, իսկ, օրինակ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը, ով հասարակությանը ավելի հայտնի է որպես անձրևանոց բռնողով ման գալող տիկին և նրա նման ևս մի քանի իշխանամետներ, աչքի ընկան իրենց պրիմիտիվ և զավեշտալի գրառումներով, որոնցում մեդադրեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին Միքայել Մինասյանին հակաօրինական առաջարկներ անելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար...
ԱԺ խոսնակի տիկինը և Co-ն մի բան հաշվի չեն առել... Այդ պահին ամնեզիայով տառապող տիկնոջը և էլի նրա նման մի քանի իշխանական սազանդարների հիշեցնեմ, որ այդ հակաօրինական առաջարկը Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանին արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից... Ավելին, Փաշինյանի անունից այդ առաջարկն անելու համար Վանեցյանը պետական գումարներ է ծախսել և գնացել է Մինասյանին տեսնելու՝ Փաշինյանի հանցավոր և հակաօրինական պատվերները հնչեցնելու համար` վատնելով նաև պետական գումարները...
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի անունից Միքայել Մինասյանի հետ հանդիպման մասին ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյան Արթուրը մեկ անգամ անդրադարձել էր՝ չբացելով փակագծերը, որից հետո Փաշինյանը ծպտուն չհանեց և չհերքեց...
Այո՛, ոչ թե պետք է պատժվի հակաօրինական առաջարկով Մինասյանին հանդիպած բանագնացը, այլ այդ առաջարկով հանդես եկած պաշտոնյան...
Հ.Գ. Իսկ Միքայել Մինասյանի տեսաուղերձից իշխանությունների հիստերիան ևս մեկ ապացույց է, որ նրանք վախենում են նախկինի փեսայից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել