Հարգելի հայրենակիցներ,

Մայիսյան տոների նախաշեմին Ազգային առաջընթաց կուսակցությունը, իր հարգանքն արտահայտելով Արցախյան գոյամարտում իր հայրենիքի անկախության և ինքնիշխանության համար պայքարած հայորդիների, ցանկանում է անրադառնալ Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքին:

Համոզված ենք, որ յուրաքնչուր պետության անկախության և ինքնիշխանության առաջին երաշխիքը հենց զինված ուժերն են, հետևաբար մենք անթույլատրելի ենք համարում՝

1. Երբ Հայաստանի Հարապետության կառավարությունը միտումնավոր կերպով անգործություն է ցուցաբերում և անտեսում պայմանագրային զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, օրենքով սահմանված արձակուրդային վճարումների առնվազն 40% հավելավճարների չտրամադրման փաստը:

2. Երբ Հայաստանի Հարապետության կառավարությունը միտումնավոր կերպով անգործություն է ցուցաբերում և անտեսում պայմանագրային զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց չտրամադրաված ամենամյա արձակուրդների դիմաց փոխհատուցումների ամբողջ ծավալով ՝ բոլոր օրերի դիմաց (ինչպես սահմանված է ՀՀ օրենքներով) չտրամադրման փաստը:

3. Երբ Հայաստանի Հարապետության կառավարությունը միտումնավոր կերպով անգործություն է ցուցաբերում և անտեսում այն փաստը, որ ՀՀ ՊՆ ղեկավարության կողմից չեն կատարվում՝ ՀՀ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները և չեն վճարվում տվյալ դատական ակտերով սահմանված փոխհատուցումները:

4. Երբ Հայաստանի Հարապետության կառավարությունը միտումնավոր կերպով անգործություն է ցուցաբերում և անտեսում պայմանագրային զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց՝ ոչ աշխատանքային օրերին աշխատանքների մեջ ներգրավվելու դիմաց, օրենքով սահմանված, հասանելիք փոխհատուցումների չվճարման փաստը:

5. Երբ Հայաստանի Հարապետության կառավարությունը միտումնավոր կերպով անգործություն է ցուցաբերում և անտեսում պայմանագրային զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց հասանելիք բնակարանների չտրամադրման փաստը:

6. Երբ Հայաստանի Հարապետության կառավարությունը, այսպես կոչված զինվորի հազարական դրամների հավաքագրման միջոցով կուտակած մոտ 1,9 միլիարդ դրամը պետական բյուջեից անհետանալու փաստի առնչությամբ չեն կարողանում տալ որև հիմնավոր պարզաբանում ՀՀ քաղաքացիներին:

Ազգային առաջընթաց կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը և մյուս իրավասու մարմիններին, օր առաջ դադարեցնել այս վարքագիծը, վերանայել պետական քաղաքականությունն ու վերաբերմունքը զինծառայողների նկատմամբ և կատարել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց նկատմամբ ստանձնած բոլոր պարտավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել