Առավոտից հետևում եմ լրահոսին ու, անկեղծ, գնալով ավելի եմ հակվում այն մտքին, որ շատ մոտ ապագայում որոշ մարդկանց դեպքում մարդու իրավունքները պետք է ուղղակի «ուժը կորցրած» համարել: Հաջորդ իշխանությունները եթե էս խուժանության հրահանգ տվողներին, էդ հրահանգը կատարած անխտիր բոլորին (շարքային օպեռից մինչև հարկային տեսուչ, դատախազ ու բարձրաստիճան սպաներ) խստագույնս և հրապարակային չպատժեն, էս երկրում բան չի փոխվելու երբեք:

Ուրեմն, ի՞նչ աստիճանի պիղծ պետք ա լինի պաշտոնյան, որ մարդուց ունեցվածքը (դեռևս չապացուցված, որ ապօրինի է) խլելու համար էդ մարդու կնոջն ու դստերը կանչի ԱԱԾ, մտնի տուն՝ ապօրինի խուզարկության, մանկահասակ երեխայի վրա զենք պահի ու սենց շարունակ:

Էս բորենիության ավարտը շատ մոտ է, ու դրա մասին են վկայում նաև բորենիության հեղինակների կողմից բոլոր առկա սահմաններն անցնելու ինտենսիվությունը վերջին օրերին, բայց էդ բորենիությունն անող բոլոր բորենիներին պետք ա վաղը-մյուս օրը հրապարակային ստորացնել` մի կողմ դնելով մարդու իրավունքների մասին ցանկացած փաստաթուղթ:

Հ.Գ. Իրավապահ համակարգի արժանապատիվ սպաներին կոչ եմ անում էս շրջանում չմասնակցել փաշինյանական բորենիների սպարտակիադային և կտրականապես ՀՐԱԺԱՐՎԵԼ ապօրինի հրամաններ կատարելուց: Վստահեցնում եմ, որ նմանատիպ անձինք վաղվա Հայաստանում առանցքային և օրինակելի դերակատարում են ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել