Shamshyan.com-ը գրում է․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Մհեր Սեդրակյանը իր վարած BMW X5 մակնիշի 36 ՏM 852 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 81/4 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, շրջել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել գովազդային սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 30-ամյա Արայիկ Աղայանը, 29-ամյա Անդրանիկ Ջաբուրյանը և 30-ամյա Գառնիկ Բաղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել