Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 566-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում վարակվածներիից 184-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակման հետևանքով մահացել է 6 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 308 901 է, մահացել է 234 139 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել