Tert.am-ը գրում է.

Դավթյանների ընտանիքի յուրաքանչյուր առավոտը սկսվում է դրսի ցայտաղբյուրի մոտ լվացվելով, հետո դրսում սուրճ պատրաստելով: Նրանց միակ ունեցվածքն ու կացարանն այս մեքենան է, որտեղ 3 հոգով ապրում են, սնվում, քնում ու արթնանում:

«Շունն էլ է ապրում, մենք էլ ենք ապրում: Այսօր ո՞վ է ում օգնում, որ մեզ էլ օգնեն»,- ասաց ընտանիքի հայրը՝ Մերուժան Դավթյանը: 

Նրա տղան՝ Արսենը, պատմեց, որ մեկ տարի առաջ խաբեությամբ զրկվել են բնակարանից: Ընկերը՝ Գևորգ Խաչատրյանը, իրենց առաջարկել է վաճառել բնակարանը, մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Նա խոստացել է, որ այնտեղ Արսենի ծնողներին կաջակցի, որպեսզի թոշակ ստանան, կաջակցի թե՛ բնակարանով, թե՛ աշխատանքով: Արսենն էլ առանց երկմտելու վստահել է ընկերոջը:

«Մենք 20 տարվա ընկերներ ենք եղել, 98 թվականից ի վեր, ես իրենից ոչ մի վատ բան չեմ տեսել, անգամ ինքն ինձ բազմաթիվ անգամ ուղղություն է ցույց տվել, ես էլ իրեն միշտ վստահել եմ: Ինքը շատ լավ անձնավորություն է եղել»,- ասաց Արսեն Դավթյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել