Tert.am-ը գրում է.

Միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի փորձառու և լավ կապեր ունեցող պատվիրակների դիմաց Հայաստանը դնում է ոչ կոմպետենտ և անհասկանալի պատվիրակություններ: Այս մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

Նա նշել է, որ միջազգային կազմակերպություններում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում, Ադրբեջանի պատվիրակություններում ընդգրկված են բավական լայն կապեր ունեցող շատ լուրջ մարդիկ, որոնք ճանաչելիության խնդիր չունեն: «Դրա դիմաց դրված է ոչ կոմպետենտ և անհասկանալի հայկական կողմի պատվիրակությունը, որն առհասարակ չի պատկերացնում այն վտանգները, որոնց առաջ կանգնած է Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը»:

«Ինձ համար կարևոր է ոչ թե՝ ով է Ադրբեջանը ներկայացնում միջազգային հանրությանը և ով է միջազգային հանրության առջև Ադրբեջանի շահերը պաշտպանում, այլ ով է մեր շահերը պաշտպանում»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում և ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունների կազմում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևի նշանակմանը՝ նա նշել է. «Գյանջալիևն այն մարդն է, ով ՀԿ-ի մակարդակից բարձրացավ միջազգային մակարդակ, և, չընդգրկվելով բանակցային գործընթացում, միանգամից ուղիղ կապ հաստատեց եվրոպական և միջազգային հանրության հետ ու ներկայացնելու է իրենց տեսակետը, իրենց գոյություն ունենալը և իրավունքները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել