Ախր ո՞նց կարելի ա սենց աշխատել: Ախր, որ ասում եմ՝ ձեզ սկի պահակի գործ չեմ վստահի, ձեր կողմնակիցները նեղանում են: Ո՞նց կարա մարդը 15 օր առաջ բոլոր կետերով համապատասխան հայտը լրացնի 9-րդ միջոցառման համար ու մինչ օրս պատասխան ստացած չլինի: Ախր խի՞ եք ստիպում մարդկանց 2 կոպեկի համար էդքան նվաստանալ, ամեն օր զանգել ձեր քամբախ թեժ գծին, ու տենց էլ զանգին պատասխանող չլինի: Ո՞նց եք կարում մարդու արժանապատվությունն էսքան նվաստացնեք, հետո լայվ մտնեք, ասեք՝ Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ: Իսկ ձեր գործունեությամբ դուք ՀՀ քաղաքացուն ավելի հպա՞րտ եք դարձնում, թե՞ ավելի ստորացված:

Պոպուլիստական գործողությունները լավ եք կրկնօրինակում, ԱՄՆ-ի փորձը չեք կարողանո՞ւմ կրկնօրինակել: Նայեք, ստուգեք, ճշտեք ցուցակներով ում է օրենքով հասնում, առանց այլևայլությունների տարեք, էդ մարդկանց գումարը տվեք։ Թե չէ՝ հայտ լրացրու, ՀԾՀ գրի, սոցքարտ գրի, հետո նույնը երեխայի մյուս ծնողինը, հետո նույնը երեխաներին․․․ Է, հետո՞: Դուք չունե՞ք էդ ցուցակները: Ունեք: Բա էլ ինչի՞ եք մարդկանց ստիպում էդքան քաշքշուկի մեջ ընկնել: Որ թքեն, ասեն՝ ձեր տված օգնություն ձեզ լինի՞: Կարծում եմ՝ այո, դրան եք ուզում հասնել, որ քիչ փող ծախսեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել