Թզուկների ուրախություն եմ նկատում ՖԲ-ում, թե տեսե՛ք-տեսե՛ք Դանիելյան Արթուրին ծեծել են։ Ենթադրում եմ, որ ինչ-որ ենթագիտակցական վախերի արտացոլում է այդ ուրախությունը, որովհետև իրենք իրենցով առավելագույնն ինչին ընդունակ են՝ իրենց հասցեին հայհոյանքներով սքրինշոթները հրապարակելն է։

Ավելին, դատելով լայվի ժամանակ Ալենի ասածից և դեմքի... ըըը... «փոփոխություններից»՝ թեպետ հենց նա է առաջինը խփել, Դանիելյանի քիթը ջարդել, բայց իտոգում Արթուրն էլ իրեն նենց ոչինչ լխկել ա։

Ինչևէ, վեր-վեր թռնող թզուկները ո՛չ առաջինը խփող են, ո՛չ էլ, առավել ևս, հարված ուտելուց հետո ինչ-որ մեկին լխկող։

Ըստ այդմ թողենք թզուկների ասածները հոգեբաններին։ Նրանք այս թեմայում կարևոր չեն։ Եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա քաղաքացի Դանիելյան Արթուրն էլ մեծ հաշվով այս միջադեպում կարևոր չէ, որովհետև իր տեղում կարող էր լինել որևէ այլ շարքային՝ բարձր պետական պաշտոն չզբաղեցնող քաղաքացի (ինչ-ինչ բառապաշարով, պահվածքով կամ «պանյատներով»)։

Խնդիրն ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնողն է։ Ով ակնհայտորեն այդ պաշտոնին, այդ պաշտոնից բխող կարգավիճակին չի համապատասխանում։ Ով չի կարողանում նույնիսկ ամենատարրական կոնֆլիկտային իրավիճակը իր կարգավիճակին համապատասխան ձևով լուծել։

Եթե Ալենն ուզում է իր այդ «տղավարի» կերպարի մեջ մնա, ապա պետք է ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնի։ Եթե չի ուզում այդ կերպարի մեջ մնա, ապա պետք է ներողություն խնդրի և էլի մանդատը վայր դնի։

Իսկ եթե ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, ապա իր քաղաքական պապան պետք է մատչելի ձևով բացատրի, որ իր համար ճիշտը մանդատը վայր դնելն է ու քաղաքականությունից դուրս գալը։

Առնվազն որովհետև վաղը նույն ձևով իրեն ինչ-որ ադրբեջանցի բլոգգեր կարող է սադրել ու նույնիսկ տփել (կամ թեկուզ տփվել), ասենք՝ ԵԽԽՎ կամ ԵԱՀԿ ինչ-որ միջոցառման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել