Այսօր Երևանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է մասնավոր կազմակերպության պատկանող անվտանգության տեսախցիկներով։ Մեր փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ տեսագրություններն առգրավվել են իրավապահ մարմինների կողմից։

Հաշվի առնելով միջադեպի բնույթը և մեծ հանրային հնչեղությունը՝ պահանջում եմ անմիջապես և ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը։ «Նախաքննության գաղտնիքի» պատրվակով հրապարակման ուշացումը համարելու ենք ոչ իրավաչափ, քանի որ հակակշիռ իրավաչափ շահը՝ ճշմարտությունն իմանալու հանրության իրավունքը, այս դեպքում բացարձակ գերակա է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել