Armlur.am-ը գրում է․

ArmLur.am-ը երեկ գրել էր Գավառի ճանապարհին հնչած կրակոցների մասին, որի հետևանքով երկու հոգի մահացել էր։  Գրել էինք, որ Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու , կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները: ArmLur.am-ի բոլոր փորձերը՝ տեղեկատվություն ստանալու, անցան ապարդյուն, ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չէր տրամադրում տեղի ունեցածի, զոհերի կամ վիրավորների մասին։

Եվ ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էինք թե ինչ է տեղի ունեցել։ Մասնավորապես, գրել էինք, որ ըստ նախնական տեղեկությունների, Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել : Նրանք երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Հայտնել էինք, որ  ըստ նախնական տեղեկությունների,  վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի պարանոցը։

Մեր այս հրապարակումից հետո ոստիկանությունը կրկին լռում էր, սակայն  քիչ առաջ առաջ հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն և որոշեց տեղեկություններ հայտնել, թե ինչ է կատարվել Գավառում։ Իսկ ինչ տեղեկություն հրապարակեցին նրանք․ Քննչական կոմիտեից հայտնում են, որ  Զորիկ Պարոնիկյանի և Վահե Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ. Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ, ներխուժել են հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել վերջիններիս վրա և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ ոստիկանության միջամտությամբ, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:

Այսպիսով, Քննչական կոմիտեն հաստատում է մեր գրած տեղեկությունը, սակայն ըստ էության հաշվի առնելով հաղորդագրության պաշտոնական լինելը, չի օգտագործել պարանոցը կտրել արտահայտությունը։ Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում  և մենք շարունակում ենք պնդել մեր տեղեկությունը, որը փոխանցվել էր այդտեղ եղած բազմաթիվ ականատեսների միջոցով, ոչ թե միջնորդավորված և մենք պնդում ենք մեր ինֆորմացիայի իսկությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել