Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել է, թե Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, որին ի պատասխան սկսվել է ծեծկռտուք: Նաև նշել է, որ Արթուր Դանիելյանի հետ եղած երկու անձինք փորձել են դադարեցնել ծեծկռտուքը: Սրան զուգահեռ վնասվել է Արթուր Դանիելյանի քիթը:

Նշեմ, որ հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նապատեսված արարք է:

Այս պայմաններում Ա.Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը լրջագույն կասկածներ կհարուցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել