Armlur.am-ը գրում է․

Այսօր վաղ առավոտյան «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի բնակարան է ներխուժել գազի աշխատակիցը։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Սոնա Աղեկյանի մայրը՝ Տաթևիկ Ղազարյանը։

«Առավոտյան տան դուռը այնպես էին հարվածում, կոտրում էին, դուրս եկա տեսնեմ, թե ով է, բացեցի տեսնեմ գազի կինն է, ասում է եկել եմ գազը կտրեմ, քանի որ երկու ամսվա վճարումները, որը կազմում է մոտ 58․000 դրամ , չեք կատարել։ Ես բացատրում եմ նրան, որ երկու ամիս մենք չենք կարողացել վճարել, մի կտրեք գազը, մի քանի օրից թոշակը կտան, բոլոր վճարումները կկատարեմ, այս պահին էլ աղջիկս տանը չէ, իմ խնամիքին էլ երկու անչափաս երեխա կա, հետո հրավիրեցի ներս, որպեսզի ներսում զրուցենք, ձեռքը բարձրացրեց և ուսիս երկու անգամ հարվածեց, ես էլ իր օձիքից հավաքեցի։ Ես ինքս մանկավարժ եմ, և վատ եմ զգում պետք , չէր նրան հավասարվել, բայց նրա պահվածքից արյունս գլխիս խփեց»,-պատմեց մեր զրուցակիցը։

Սոնա Աղեկյանի մոր փոխանցմամբ՝ գազի աշխատակցին տանից դուրս է հրավիրել, վերջինիս էլ հայհոյանքներ է հնչեցրել Սոնա Աղեկյանի հասցեին։

« Ճիշտ է սպառնաց, որ կանջատի, բայց չհամարձակվեց։ Ես ինքս երկրորդ կարգի հաշմանդամ եմ, և այդ դեպքից հետո շատ վատ եմ հիմա ինձ զգում։ Դեպքի հետ կապված ՀՀ ոստիկանությունում հաղորդում ենք ներկայացրել»,-հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել