Իշխանության հերթական ստախոսությունը տապալվեց:

Երեկ Գեղարքունիքի մարզպետը «Հայկական ժամանակ»-ին տված իր հարցազրույցում պատմում էր, իբր 500 մարդ հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա:

Այս պատմությունը դարձավ համացանցում ծիծաղի ու ծաղրի առարկա: Մարդիկ համեմատում էին, որ, օրինակ, Շուշին 700 հոգով ազատագրեցին, իսկ Գավառի հիվանդանոցը՝ 500...

Չնայած նրան, որ այս ապուշության հեղինակը պետական պաշտոնյա էր ու իշխանության թիմի անդամ, իսկ ԶԼՄ-ն, որով տիրաժավորվեց այդ խաբեությունը, պատկանում է ՀՀ վարչապետին, այսօր փաստերի ճնշման տակ լուրը հերքվեց:

Իհարկե, հայտարարվեց, որ մեղավոր են անբարեխիղճ ԶԼՄ-ները, բայց դե մենք հո գիտե՞նք, որ «Հայկական ժամանակ»-ը բարեխղճորեն կատարում է իշխանության հրահանգները, իսկ մյուս ԶԼՄ-ները ծախված են ու առնված...

Արձանագրենք, որ իշխանությունը բռնվեց հերթական ստի ու խաբեության վրա, իսկ ինչ վերաբերում է այն փոքրիկ ստին, որ իբր ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, ձև տանք, որ հավատում ենք... Ի վերջո իրավապահ համակարգի պատիվն են ուզում փրկել այդ մանր ստով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել