Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում իր աջակցությունն է հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենին: Այս մասին նա հայտարարել է տեսակոնֆերանսի ընթացքում, գրում է The New York Times-ը։

Քլինթոնն ընդգծել է, որ ինքը երջանիկ է «ոչ միայն պաշտպանել Բայդենի թեկնածությունը», այլև «օգնել նրան լուսաբանելու այն բազմաթիվ հարցերը, որոնք պետք է բարձրացվեն այս նախագահական ընտրություններում»:

«Ջո Բայդենն իր ամբողջ կյանքի ընթացքում պատրաստվել է այդ պահին։ Վերջին 25 տարիներին ես արտոնություն եմ ունեցել աշխատել նրա հետ»,- նշել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել