Գավառում տեղի ունեցած իրադարձությունները, որի հետևանքով 4 մարդ է սպանվել, ևս մեկ անգամ ապացուցեց, որ կրիմինոգեն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։

Իրադարձությունների երկրորդ փուլի ժամանակ, երբ Գավառի հիվանդանոց մեծ քանակությամբ քաղաքացիներ են ներխուժել և ոստիկանների ներկայությամբ սպանել են երկու վիրավորներին, ըստ ԶԼՄ-ների՝ ներկա է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Սարգսյանը։

Զավեշտ է, բայց փաստ. ՀՀ ոստիկանապետը, բարեբախտաբար, ողջ է մնացել, քանի որ հիվանդանոց ներխուժածները կարող էին նրան էլ ծեծել և սպանել։

Սա ամենաթողության և անպատժելիության ամենացայտուն ապացույցն է։

Հ.Գ. Նորմալ երկրներում այսպիսի խայտառակ միջադեպերից հետո ոստիկանապետը հրաժարական է տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել