«Հայկական ժամանակ» օրաթերթի երկու խմբագիրների (Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան) կողմից տարիներ շարունակ տարբեր անձանցից` վարկաբեկող տեղեկատվություններ չհրապարակելու դիմաց առանձնապես խոշոր չափերով շորթված գումարների, դրանք նրանց փոխանցողների, գումարների չափերի շրջանակները հստակեցված են: Մասնավորապես, տեղեկություններ կան առ այն, որ նշված անձինք, սկսած 2000-ականներից, տարբեր պաշտոնատար անձանցից, կուսակցությունների ղեկավարներից, բիզնեսմեններից ամեն ամիս պահանջել և ստացել են մի քանի տասնյակ հազար դոլարներ:

Տեղեկացնոմ եմ նաև, որ վերոնշյալ անձանցից մեկը` Նիկոլ Վովայի Փաշինյանը, 2018 թվականից ի վեր հանդիսանալով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձ, շարունակել է շորթման գործընթացը՝ այն համեմելով պետական լծակներ օգտագործելու սպառնալիքով: Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Վաչիկի Հակոբյանը, օգտագործելով իր ամուսնու պաշտոնական դիրքը, նույնպես տարբեր նախկին պաշտոնատար անձանցից և բիզնեսմեններից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի գումարներ: Նշված բոլոր փաստերով քրեական գործ հարուցելու որոշումներին մնում է ընդամենը 1 ստորագրություն: Ապացույցների, այդ թվում՝ ցուցմունք տալու պատրաստ տուժողների պակաս չի զգացվելու:

Հ.Գ. Շատ շուտով նշված բովանդակությամբ տեքստերը հայտնվելու են պաշտոնական լրահոսում, իսկ գլխավոր գործող անձինք դժվար չէ գուշակել, թե որտեղ: Շորթումը, պետական ռեկետն ու գեղցիական բեսպրեդելը շատ շուտով արմատախիլ են արվելու Հայաստանի Հանրապետությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել