Ալեն Սիմոնյանն ասում է, թե մի քանի պատգամավոր ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն պարգևավճարները փոխանցելու կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին, մեկ թե երկու հոգի էլ կեսն են փոխանցել։ Ստացվում է՝ օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկված, տանը նստած քաղաքացիները պետք է կոմունալների վարձը նույնիսկ մուծեն, իսկ 500 հազար դրամից ավելի ստացող պատգամավորները չեն կարող ապրել և պետք է 30% էլ պարգևավճար ստանա՞ն։

Ինչո՞վ եք առավել քաղաքացիներից, ոչ բարով իշխանություններ, երբ որոշում էիք կայացնում և սահմանափակում մարդկանց տեղաշարժը, աշխատելու հնարավորությունները, չէի՞ք մտածում, թե ոնց են նրանք ապրելու, կոմունալներ և հարկեր մուծելու։ Իհարկե, չեք մտածել, ձերը մտածելը չէ, ձերը ինքնապարգևատրվելն ու շոուներ անելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել