Անվիճելի է, որ իշխանազավթումից հետո որոշ բաներ փոխվել են դեպի լավ։
Ամենատարածված փոփոխությունը դա որոշ անձանց հանրային պահելաձևն է։ Ինչպես շատ մարդիկ նշում են՝ "հիմա հանգիստ ենք, որ ինչ-որ պաշտոնյաի զավակ կամ օլիգարխի թիկնապահ մեզ չի ծեծի, չի ստորացնի"։ Ինչ խոսք, չեմ պատրաստվում խաբել, այո սա իրոք այդպես է և սա իրոք լավ է։
Մի այլ խնդիր է, որ սա միակ լավ փոփոխությունն է, որն տեղի է ունեցել իշխանազավթումից հետո։ Մի այլ հարց է, որ այդ նախքինում նկատվող երևույթին փոխարինել է իշխանության փողոցային ամենացածր մակարդակի խոսելաձևը և Հայաստանը ամենուրեք խայտառակող Վարչապետն, իր հարսի հետ սեռական հարաբերությունների սիրահարը, պլանի և պոռնկության օրինականացումը սատարողը, Եկեղեցու վրա հարձակվողը, տրանսգենդերին պաշտպանողը, հայոց լեզվի և պատմության առարկաները անիմաստ ժամանակածախս համարողը և ի վերջո՝ Արցախը բեռ համարողը։
Մեկ վատ երևույթի բացակայությունը բերել է տասնյակ այլ, շատ ավելի վտանգավոր երևույթների աննախադեպ աճի։
Խոսում եք արժեհամակարգի փոփոխության մասի՞ն, բա խոսենք... Ամբողջ կյանքը 50 դոլարով հոդված գրողն, իսկ ավելի ճիշտ ասած չգրողը, իրեն իրավունք է վերապահում քննադատել Արցախը ազատագրողներին, իր հարսին բավարարելու մեծ վարպետը խոսում է արդարությունից, մարտի մեկի զոհերի արյան վրա փող աշխատող կինը խոսում է արդարադատությունից և այդպես շարունակ։ Հարց է ծագում, ի՞նչն եք ինչով փոխում։
Անխոս, անցյալում եղել են բազում սխալներ, բացթողումներ, բայց այդ սխալները չէին կարող բերել հայի տեսակի կործանմանը։ Այո կարող էին նեղություն պատճառել, զայրույթ, բայց ոչ կործանում։
Կործանումը հենց այսօր է տեղի ունենում՝ երբ արժեզրկվում են Եկեղեցին, ավանդական ընտանիքը և դարերի մեջ առաջին անգամ մեզ արյունով բաժին հասած փայլուն հաղթանակը։ Մնացյալը լիրիկա է, սուտ և անիմաստ տեղեկություն։ Եվ այսպես հարգելի ընկերներ՝ կերել են, լափել են, թալանել են և հակահեղափոխական են, ամբողջը նիսյա է, իսկ որ երկիրը հենց այս պահին նպատակային քանդում են, դա Նաղդ է։
Մնում է ամեն մեկն իր համար որոշում կայացնի անցյալի նիսյայի հետ պայքարի, թե՞ նաղդում տեղի ունեցող կործանումը կանխարգելի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել