ԱՄՆ բնակիչ Ուիլյամ Սայդիսն անցել է պատմության մեջ որպես մոլորակի ամենախելացի մարդ: Նա ապրել է 20-րդ դարում: Ծնողները ուկրաինացի հրեաներ են եղել, որոնք Ամերիկա են տեղափոխվել այն բանից հետո, երբ հայրը հակասություններ է ունեցել հայրենիքի իշխանությունների հետ: Տղան ծնվել է 1898 թ. ապրիլի 1-ին: Հայրն ու մայրը շատ ժամանակ են տրամադրել ու ջանքեր են գործադրել տղային պատշաճ դաստիարակելու համար, սակայն հայրը ծայրահեղ պատասխանատու էր այդ հարցում: Բանն այն է, որ հայրը՝ Բորիս Սայդիսը մասնագիտությամբ հոգեբան էր, ով բազմաթիվ արժեքավոր աշխատություններ է հրապարակել: Ծնողները շատ էին ցանկանում, որ իրենց երեխան կյանքի առաջին ամիսներից սկսած զարգացնի ուղեղը, խելացի դառնա:

Տղան իսկապես խելացի էր մեծանում: Նա մի տարեկան էլ չկար, երբ գիտեր մեծ քանակությամբ բառեր ու արագ խոսում էր: մեկուկես տարեկանում արդեն թերթեր էր կարդում, սիրում էր լեզուներ ուսումնասիրել: 12 տարին չլրացած տղան ընդունվեց Հարվարդի համալսարան, որտեղ աշխատում էր իր հայրը: Բորիս Սայդիսը մտադիր էր տղային համալսարան տանել 7,5 տարեկանում, սակայն վերջինիս չընդունեցին տարիքի պատճառով:

Տղան չուներ շատ ընկերներ, սակայն մանկուց նրան շրջապատում էին լրագրողները, ինչն էլ շատ էր անհանգստացնում Ուիլյամին: Այդ պատճառով 12 տարեկանում նա նյարդային նոպա ունեցավ, ինչից հետո ծնողները որդուն առողջարան ուղարկեցին:

Համալսարանում նրան ծաղրում էին, կասկածանքով նայում չափազանց ծելացի երիտասարդին, երբեմն նաև նախանձում նրան: Նրա IQ-ն ֆենոմենալ բարձր էր՝ 250-300, մինչդեռ սովորական խելացի մարդկանց IQ-ն լինում է միջինում 110: Ուիլյամն ավելի քան հարյուր օտար լեզու գիտեր և անգամ կարողացել է իր սեփական լեզուն հորինել: Կյանքը նա նվիրել է գիտությանը և հոր նման որպես դասախոս է աշխատել Հարվարդի համալսարանում: Սակայն ավելի ուշ նա ստիպված էեղավ աշխատանքից դուրս գալ՝ ուսանողների սպառնալիքների պատճառով: Ծնողներն օգնեցին նրան այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվել: Ուիլյամը նաև հոբբի ուներ. նա հավաքում էր երկաթուղային տոմսեր և անգամ գիրք է գրել դրա մասին:

Հանրության մշտական հետաքրքրությունն իր նկատմամբ նյարդայնացնում էր Ուիլյամին: Նա փորձում էր թաքնվել խմբագիրներից, լրագրողներին, որոնք իր մասին ամենաանհավանական հոդվածներն էին հրապարակում:

Ուիլյամը շատ էր մտահոգվում, քանի որ իրեն մտերիմները չէին հասկանում: Նա միայնակ էր զգում: Հնարավոր է՝ սրանից շեղվելու համար էլ նա զբաղվում էր քաղաքականությամբ, մասնակցում հեղափոխություններին: Բոստոնում հերթական ապստամբությունից հետո նա անգամ կարճ ժամանակաով բանտում հայտնվեց:

Հանճարն ընտանիք այդպես էլ չկազմեց, քանի որ չէր հետաքրքրվում սեփական անձնական կյանքով, այլ նախապատվությունը տալիս էր գրքերին ու գիտելիքին: Լրագրողների դեմ հերթական դատը հաղթելուց ամիսներ անց նա մահացավ ուղեղի հիվանդությունից: Ուիլյամն ընդամենը  տարեկան էր: Նրան անգամ մահից հետո հանգիստ չէին տալիս՝ գրելով, որ հանճարի օրինակը ցույց է տվել, որ շատ խելացի լինելը վտանգավոր է առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել