Միայնակ կանանց թիվը, հատկապես մեգապոլիսներում, տարեցտարի ավելանում է: Ընդ որում, տարբեր տարիքի եւ միանգամայն գրավիչ կանայք չեն կարողանում գտնել «իրենց» տղամարդուն: Ինչո՞ւ: Տղամարդիկ այս հարցում իրենց տեսակետն ունեն: Նրանց կարծիքով՝ կան կանայք, որոնցից իրենց աշխատում են խուսափել:

Չափազանց ինքնավստահ կանայք դատապարտված են միայնության, քանի որ տղամարդուն անմիջապես հասկացնում են. «Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, եւ ես բարեհաճեցի զրուցել քեզ հետ»: Արդյունքում իրենց հպարտության պատճառով միայն կանայք են տուժում:

Նրբաճաշակ կանայք իրենց լավ են զգում միայն իրենց նմանների շրջապատում, եւ եթե տղամարդը ոչ մի ընդհանուր հետաքրքրություն չունի իրենց հետ, ապա, ամենայն հավանականությամբ, այդ զույգի մոտ ոչինչ չի ստացվի: Որոշ կանայք տղամարդկանց վանում են նրանով, որ իրենց մոտ ամեն ինչ շատ ճիշտ է: Նման կնոջ կողքին տղամարդը չի կարողանում ինքն իր նման լինել, այդ պատճառով անհետանում է:

Կանայք, ովքեր ուզում են ամուսնանալ շատ արագ, միայն իրենցից փախչող տղամարդու կտեսնեն: Հայտնի փաստ է, որ տղամարդիկ չեն շտապում ամուսնանալ: Նրանց հարկավոր է ավելի լավ ճանաչել իրենց ուղեկցին, այդ պատճառով ամուսնության մասին բոլոր ակնարկներն ու խոսակցություններն իրենց ազատության հանդեպ ոտնձգություն են ընկալում:

Ուսուցչուհի կինը (ոչ թե մասնագիտությամբ, այլ պահվածքով) տղամարդուն ստիպում է անհարմար զգալ, քանի որ փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ ավելի լավ գիտի, քան տղամարդը, ձգտում է սովորեցնել նրան: Դա հարված է տղամարդու ինքնասիրությանը:

Տղամարդուն որպես քայլող դրամապանակ ընկալող կանայք զգուշավորության են մղում: Թող տղամարդը կամավոր վճարի այն ամենի համար, ինչը հարկավոր է համարում, այլ ոչ այն պատճառով, որ պարտավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել