Պուտինը օրենք է ստորագրել ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի վերաբերյալ։

Համաձայն այդ օրենքի նորմի՝ օտարերկրյա քաղաքացիներին և ՌԴ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցողանձինք չպետք է հաստատեն, որ իրենց երկրում քաղաքացիությունից հրաժարվել են։

Այն անձանց համար, որ ծնվել են ԽՍՀՄ-ում և բնակվել Միության նախկին հանրապետություններում, բայց քաղաքացիություն չեն ստացել, 3 տարի բնակվելը ՌԴ-ում և եկամտի օրինական աղբյուրի հաստատումն այլևս պարտադիր պայմաններ չեն։

Այդ նորմը տարածվում է նաև ՌԴ քաղաքացիների օտարերկրացի-ամուսիններին, որոնք բնակվում են ՌԴ-ում և ունեն համատեղ երեխաներ։ Այն վերաբերում է նաև այն օտարերկրացիներին, որոնց ծնողներից մեկը ՌԴ քաղաքացիություն ունի և բնակվում է ՌԴ-ում։

Փոփոխություններն ակտուալ են Հայաստանի շատ քաղաքացիների համար, որոնք ցանկանում են ՌԴ քաղաքացիություն ստանալ՝ առանց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել