2015թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողություն։ Ես կարծում եմ, որ սա շրջադարձային իրադարձություն էր, որից հետո մեր ժողովրդի երկնային պահապանների բանակն ավելացավ 1.5 միլիոն սրբերով։ Թող դա բարձրագոչ չհնչի, բայց արդեն հինգ տարի է, ինչ իմ ընկալման մեջ նրանք ոչ թե զոհ, այլ սուրբ են։ Հինգ տարի է, ինչ ես ոչ թե ոգեկոչում եմ նահատակների հիշատակը, այլ խնդրում նրանց բարեխոսությունը։

Եվ թող Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր պետությանն ու մեր հայրենիքին։ Եվ թող մեր սրբերի բարեխոսությունն օգնություն լինի ամենքիս։ Ամեն։

Image may contain: 41 people, indoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել