«Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ այսօր հատուկ չարտերային թռիչքով Իրաքից Հայաստան կվերադառնան ՀՀ 21 քաղաքացի։

«Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանեն ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, իսկ երկրորդ օդաչուն Սերգեյ Գաբրիելյանն է»,– նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այսինքն` Հայաստան կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները։ Սահմանափակումը չի վերաբերում միայն բեռնափոխադրումներին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել