«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների եւ ԱԺ աշխատակազմի հետ, սակայն  ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին  պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ, այն էլ միայն կորոնավիրուսի համար թեստավորումից հետո։

Ինչպես հայտնի է ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։ Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։   Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին  ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 24.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել