News.am-ը գրում է․
Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը մեկուսացվել։ Աս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի եւ սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է , վարակվել է իր հարեւանից, որից հետո իրեն լավ չի զգացել եւ մի քանի օր չի գնացել աշխատանքի, այնուհետեւ տեղեկացրել է, որ վարակված է կորոնավիրուսով։
«Մենք դիմել ենք հակաճգնաժամային միջոցառումների եւ մոնիթորինգ ենք իրականացրել, քանի աշխատակից այդ վերջին օրերին նրա հետ աշխատել է՝ մեկուսացրել ենք։ Այն 10 մարդիկ, որոնք սերտ են շփում ունեցել , նրանց թեստավորել են, որոնցից 4-ի պատասխանն արդեն եկել է. բացասական է, սպասում ենք 6-ի պատասխանին։ Մենք ինքներս ենք ստեղծել ռիսկային խումբ եւ առանձնացրել ենք 100 աշխատակցի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ