Մարտի մեկ.
Ոմանց համար քաղաքական շահարկման առարկա,
Ոմանց համար ողբերգություն,
Իսկ Նիկոլի համար՝ առավելապես բեռ,
Տասը զոհերի մղձավանջ։
Մեղքը թոթափելու ճշմարիտ ուղին ճշմարտությանը դեմ հանդիման կանգնելն ու ապաշխարհելն է։
Դա խաղաղության ու ներդաշնակության ճշմարիտ ուղին է։
Ի վերջո, Աստծուց ոչ թաքնվել է հնարավոր, ոչ էլ թաքցնել։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլը.
Նշանակեց մեղավորներ, սատանայի հետ դաշինք կազմեց, ընտրեց կեղծիքի ճանապարհը, պանդեմիայի օրերին կազմակերպված կեղծ Սահմանադրական հանրաքվեն էլ դարձնելով «մեղավորներին» պատժելու կամ այդ բեռից ազատվելու հերթական գործիքը։ Եվ ինչ կարևոր է, որ ոչ նշանակված մեղավորներն էին մեղավոր, ոչ էլ առաջ քաշված խնդիրներն ու դրանց լուծումներն էին իրական։
Ու ի՞նչ եղավ.
Ոչինչ.

Գործեց չգրված օրենքը, եռապատկելով տասը թիվն ու Նիկոլի բեռը, դառնալով նրա հերթական մղձավանջը։

Չգիտենք, թե հերթական մեղքը նոր մեղքով կոծկելու անվերջանալի շղթայի արարը ի վերջո ինչ գին կարժենա Նիկոլ Փաշինյանի համար, բայց որ սխալը սխալով կոծկող, երկիրը կեղծիքով ղեկավարող, պանդեմիայի օրերին տասնյակ մահերի ծանրությունը իր խղճին կրող, այդ տեսիլքներից քունը կորցրած և իրեն ալկոհոլին նվիրած, այլևս ալկոհոլածին լայվերով երկրի հարցերը լուծող «վարչապետ Փաշինյան» կոչվող բեռը թոթափելը տնական օղիով ախտահանման բան չէ և ամենադյուրին փորձությունը չէ ՀՀ-ի համար, դա փաստ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել