Արցախյան հակամարտության բանակցային սեղանին է գտնվում մի փաստաթուղթ, որը կողմերի կողմից ընդունվել է Մոսկվայում 2019-ի ապրիլ ամսին: Այս պահին Նիկոլ Փաշինյանը բանակցում և պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն իր մեջ ունի հետևյալ փուլային լուծումները․
1. Տարածքների վերադարձ Ադրբեջանին (5 շրջանների վերադարձի մասին է խոսքը՝ հանած Լաչինն ու Քելբաջարը),
2. Կոմունիկացիաների բացում կամ ապաշրջափակում,
3. Փախստականների վերաբնակեցում:

Սա է ամբողջ իրականությունը, ու սա պետական դավաճանություն է, սրա տակ ստորագրել են Նիկոլի բոլոր թիմակիցներն ու նրա իշխանության հարճերը՝ հանգուցյալ ստյոպասաֆարյանների ու սորոսի վաստակների գլխավորությամբ:

Բանակցվող փաստաթղթում չկա որևէ կետ Արցախի կարգավիճակի մասին, չկա որևէ կետ ազգերի ինքնորոշման կարևորության մասին: Սա մեծ Դավաճանություն է ընդդեմ հայ ժողովրդի, որի ճարտարապետն ու հոգևոր հայրերն են Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, իսկ իրականացնող խամաճիկը՝ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ վերոնշյալ հանգուցյալները: Անխոս, պատասխան են տալու բոլորը։

Հ.Գ. Հիմա գնացեք ու նշեք ձեր Պողոսի օրը, հարգելի սոված պողոսներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել