Մեկընդմիշտ հիշեք՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման մեջ մեղավոր է ոչ թե էջմիածնեցի կինը, ոչ թե Իտալիայից եկած ինչ-որ մարդ, ու որքան էլ զարմանալի է, ոչ էլ Արսեն Թորոսյանը: 1523 վարակվածների ու 24 մահերի ուղղակի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ էս հարցի վերաբերյալ իր անլուրջ ու ցինիկ վերաբերմունքով:

Էջմիածնեցի կինը չէր հասնի Էջմիածին ու չէր մասնակցի նշանդրեքի, եթե Փաշինյանը վիրուսին լուրջ վերաբերվեր ու բոլոր եկածներին մեկուսացներ, իսկ վիրուսի օջախ երկրների հետ թռիչքները իսպառ սահմանափակեր:

Իտալացին չէր հասնի Հայաստան, ջերմիջեցնողով չէր խաբի առողջապահության նախարարությանը, եթե վիրուսի թիվ մեկ օջախներից մեկը հանդիսացող Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը ժամանակին դադարեցվեր, իսկ արդեն եկածներին մեկուսացնեին՝ անկախ ախտանիշներից:

Արսեն Թորոսյանը չէր հելնի ու էշություններ չէր խոսա վիրուսի վտանգավոր չլինելու մասին, եթե Փաշինյանն անմիջապես հրահանգած չլիներ, որ հանկարծ պանիկա չտարածես, դեմը հանրաքվե ա, մարդկանց հուշտ չանես: Ու իրականում Արսեն Թորոսյանը Փաշինյանի տված հերթական ժերտվան ա:

Ու հիմա մի փնտրեք մեղավորներ, թե ինչի ա վիրուսը սենց տարածվում: Դա նաև հերթերի մեջ կանգնած մարդկանց մեղքը չէ, ոչ էլ Զատիկի առևտուր անողների, որքան էլ որ զարմանալի է: Դրա մեղավորությունը Փաշինյանի կողմից վիրուսի՝ մինչև վերջերս տարվող արժեզրկման քաղաքականության արդյունքն ա: Թե բա՝ վտանգավոր ա, բայց 80%-ի մոտ անգամ սիմպտոմներ չկան․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել