Shamshyan.com-ը գրում է․

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2019 թվականին նույն քննչական բաժնում Վարդաշեն 2-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակչուհի՝ 65-ամյա Ցողիկ Բադիկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին։

Ց. Բադիկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ 46-ամյա Գարիկ Մաշադյանը:

Երեկ քրեական գործը հարուցվել է այն փաստով, որ սպանությունից հետո պարզվել է, որ Ց. Բադիկյանի բնակարանից կատարվել է 3 մլն 335 հազար դրամի ոսկյա զարդերի և 8300 հազար դրամի գողություն։

Հիմա քննչական բաժինը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է անհետացել նշված գումարն ու ոսկյա զարդերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել