ԽՍՀՄ գոյության տարիներին գործում էին օրենքներ, որոնք մեր օրերում արտասվոր են թվում: Բանն այն է, որ խորհրդային քրեական օրենսգիրքը, ինչպես նաև մյուս բոլոր օրենքները, ուղղված էին կոմունիզմը զարգացնելուն: Այն ամենը, ինչը խանգարում էր այդ զարգացմանը, արգելված էր: Այսօր մարդկանց վերաբերմունքը նման արարքների նկատմամբ կտրականապես փոխվել են:

Նույնասեռականությունը

Նույնասեռականությունն արգելող քրեական նորմն ամրագրվել է 1934 թ. : Հոդվածի հեղինակը Խորհրդային Միության ներքին գործերի կոմիսար Հենրիխ Յագոդան էր : Նա ծառայողական գրությամբ Ստալինին հայտնել էր, որ հոմոսեքսուալ անձինք խմբակային հարաբերություններ են կազմակերպում, հավաքագրում ու ներգրավում են խորհրդային երիտասարդությանը : Նույնասեռականության համար նախատեսված էր մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ : Անչափահասների ներգրավման կամ սեռական բնույթի գործողությունների համար նախատեսված պատիժը մինչև 8 տարի ազատազրկման ձևով էր :

Մուրացկանությունը

Մուրացկանության համար Խորհրդային Միությունում մինչև 2 տարի ազատազրկման կամ 6 ամսից մինչև 1 տարի ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ էր նախատեսված : Համարվում էր, որ պետությունը քաղքացիներին բավականաչափ հնարավորություններ է տրամադրում, հետևաբար մուրացկան կարող էր դառնալ միայն ծույլ մարդը, որը չէր ցանկանում հօգուտ հասարակության աշխատել :

Չնայած այս արգելքին, մուրացկաններ ԽՍՀՄ-ում, այնուամենայնիվ, կային : Պատճառը Հայրենական Մեծ պատերազմն էր, որը միլիոնավոր մարդկանց զրկեց գոյության ապահովման բոլոր աղբյուրներից :

Սպեկուլյացիան

Սպեկուլյանտներ խորհրդային պետություններում համարվում էին այն քաղաքացիները, որոնք շահույթ ստանալու նպատակով որևէ ապրանք էին գնում և այյն վերավաճառում : Դեֆիցիտի տարիներին քաղաքացիները պատրաստ էին երկու անգամ ավելի վճարել այն ապրանքների համար, որոն դժվար էր գտնելը խանութներում : Նման ապրանքների թվում էին ձայնապնակները, արտասահմանյան հագուստը, սպասքն ու այլն :

Սպեկուլյացիայի համար նախատեսված պատիժը 2-ից 7 տարի ազատազրկման ձևով էր՝ գույքի բռնագանձմամբ :

Մակաբուծությունը

Չափահաս գործունակ քաղաքացու տևական ապրելը ոչ իր եկաուտներով պատժվում էր մինչև 4 տարի ազատազրկմամբ : ԽՍՀՄ օրենսդրությամբ աշխատանք էր համարվում միայն պետության կողմից տրամադրվող աշխատավայրը : Այսպես, եթե անձը դուրս էր եկել գործարանից ու որոշել էր ապրել իր միջոցների հաշվին, նա հանցակազմի սուբյեկտ էր հանդիսանում :

Մակաբուծության հանցակազմով մեղադրվել են երաժիշտ Վիկտոր Ցոյը, բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկի ու դերասան Նիկոլայ Գոդովիկովը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել