«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին կարեւոր դերակատարում ունեցող բժշկական պերսոնալի մոտ խուլ, չբարձրաձայնվող դժգոհության կա` իրենց վարձատրության մասով:

«Էսքան մարդու բերել են «գյուլլի բերան», էդ մարդիկ տուն չգնան, ռիսկային աշխատանք իրականացնեն, բայց իրենց աշխատավարձ տան այնքան, որքան մնացած հիվանդանոցների աշխատակիցներին, որոնք կորոնայի հետ չեն շփվում, բայց կարող են «լրացուցիչ» վաստակ ունենալ․ ընդունեք, որ ազնիվ չէ»,- ասաց կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պատասխանատուներից մեկը:

Բա ինչո՞ւ չեն վճարում։ «Չեն ցանկանում խնդրին համակարգային լուծում տալ, իրենց համար, փաստորեն, ավելի հեշտ է լրացուցիչ, 5-աստղանի հյուրանոցներ վարձակալել` անիմաստ գումարների դիմաց, քան իսկապես այս օրերին կամիկաձե դարձած բժիշկների աշխատավարձը ձեւ գտնեն` բարձրացնեն»:

5-աստղանի հյուրանոցները վարձակալելու պահով մտածում եք` մանիպուլյացիանե՞ր են իրականացվում, դրանք բարեգործական օգնությունի՞ց, թե՞ պետբյուջեից են վճարվում։ «Ոչ, չեմ մտածում, վճարվում են պետբյուջեից»:

Հյուրանոցներն ամբողջովին հագեցա՞ծ են մարդկանցով։ «Այո, եթե նոր հյուրանոցներ են վարձակալվում, նշանակում է` մնացածները ֆուլ են»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22.04.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել