Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է լսարանին հեղափոխությունից հիասթափվածների ու չհիասթափվածների թեմայով, մինչ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը կազմակերպվում է փնթի ու ոչ համակարգված ձևով, մինչ Հայաստանի տնտեսությունն օրական շուրջ 40 միլիոն դոլար է կորցնում, Հայաստանի ու Արցախի գլխին ամպեր են կուտակվում։ Ավելի ճիշտ՝ ամպերն այդ վաղուց էին կուտակվել, պարզապես դրանց մասին խոսակցությունները խլացվում էին ֆեյսբուքյան լայվերով ու տարատեսակ շոուներով։ Հիմա եկել է վճարելու ժամանակը։

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ նախորդ տարի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ ակտիվորեն քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակը, ըստ որի՝ պետք է տեղի ունենա տարածքների հանձնում բաց կոմունիկացիաների դիմաց (հղումը՝ մեկնաբանությունում)։

ՀՀ վարչապետն ու արտգործնախարարությունը անհապաղ պետք է հրապարակավ հանդես գան այս թեմայով ու պատասխանեն հետևյալ հարցերին․

1․ Համաձա՞յն են արդյոք հակամարտության կարգավորման փուլային տարբերակին, և եթե նման հարց է քննարկվել, ապա ինչո՞ւ է թաքցվել հանրությունից։

2․ Ո՞րն է հակամարտության կարգավորման պաշտոնական Երևանի տեսակետը («հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին» ոճի պոպուլիստական ու դեմագոգիկ բանաձևեր չառաջարկել)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել