Փաշինյանը երեկ խոսեց բացառապես հիասթափվածներից, ու պարզվեց, որ էս երկրում 95 տոկոսը հիասթափված են, բայց ովքեր են չհիասթափվածները:

Հեղափոխությունից չեն հիասթափվել փաբերում պարտքով պիվա խմողները, որոնք այսօր պատգամավոր և փոխնախարար են դարձել, չի հիասթափվել Աննա Հակոբյանի թանկարժեք վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը, սև իկրա ծախող ռեստորանները, Արարատ Միրզոյանի ընտանիքը, Տիգրան Ավինյանը, Արման Սարգսյանը (ածականը՝ Լամպչկա), Եկածերինը, որը մինչ Մեծ հիասթափությունը ԿԳՆ-ի կողմից տարբեր տենդերներում organizer էր աշխատում 120.000 դրամով, բանակից թռածները, որոնք այսօր պատգամավոր ու այլ գործադիր պաշտոնների են:
Կարճ ասած՝ էս «Մեծ հիասթափությունը» ազգի 95 տոկոսի համար էր, իսկ այ վերոգրյալ 5 տոկոսի համար այն մեծ ձեռքբերում ու հեղափոխություն էր: Էս թեմայով մոտ օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթեր կկազմակերպենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել