Pastinfo.am-ը գրում է․

Նյու Յորքի Ուեսթչեսթեր շրջանի բնակիչները հայց են ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեմ` մեղադրելով ԱՀԿ-ին կորոնավիրուսի համավարակի տվյալները թաքցնելու մեջ:

Հայցվորները պահանջում են, որ ԱՀԿ-ն փոխհատուցի շրջանի 756 հազար բնակիչներին պատճառված վնասը:

Նյու Յորքի բնակիչները ԱՀԿ-ին մեղադրել են նաև, որ չի կարողացել Չինաստանում պատշաճ կերպով վերահսկել համավարակի դեմ պայքարը:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով Ուեսթչեսթեր շրջանում գրանցվել է կորոնավիրուսի 787 հազար դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել