Shamshyan.com-ը գրում է․

Ապրիլի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Mercedes C 180 մակնիշի 35 NT 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պատին:

Մեքենան կոտրել է պատի մի հատվածը, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի համար նախատեսված մի քանի հենասյուների, դրանք նույնպես կոտրել և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել