Հանրայինի լրատվա-քաղաքական բեսպրեդելի մասին շատ եմ խոսել։ Դրա՝ 1937-38թթ. քարոզչամեքենա դառնալու մասին էլ դեռ դեկտեմբերին էի փաստել ու հայտնել, որ այլեւս որեւէ առնչություն չեմ ունենալու այդ հեռուստաընկերության լրատվա-քաղաքական մասի հետ։ Դրանում իհարկե հիմնական մեղքը Պետրոսինն էր, առնվազն այն պատճառով, որ ոչինչ չէր անում, որպեսզի այդպես չլինի։ Իսկ եթե անում էր ու այդպես էլ ոչինչ չէր ստացվում, ապա պետք է պարզապես չշարունակեր անել այն, ինչ անում էր։

Բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ Պետրոսի հեռացումը Հ1-ից հայտնի տեսանյութի արտահոսքի պատճառով արդարության որեւէ կանոնի մեջ չի տեղավորվում։ Դաշտին քիչ թե շատ ծանոթ մարդիկ գիտեն, որ կատարվածը որեւէ կերպ չէր կարող առնչվել Պետրոսի գործառույթների հետ։

Ի դեպ չեմ էլ ընդունում այն պնդումները, թե Պետրոսին պետք է վաղուց հեռացնեին. ոչ, չպետք է հեռացնեին, քանի որ հենց հեռացնողների կողմից էր դրված այն պատվերը կամ պահանջը, որն էլ իրագործում էր Պետրոսը։

Ամենաշատն ափսոսում եմ Վարդանի համար, քանի որ Վարդանն իսկապես պրոֆեսիոնալ է ու վստահ եմ, որ Վարդանն ընդամենը դարձավ ներպալատական խաղերի զոհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել