News.am-ը գրում է․

Մարդկությունը դեռեւս չունի համապատասխան գիտելիքներ վիրուսն արհեստականորեն ստեղծելու համար, որն իր բնութագրիչներով նման կլիներ նոր տիպի կորոնավիրուսին։ Այդ մասին շաբաթ Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազարույցում հայտարարել է Ուհան քաղաքում Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ Ուհանի վարակաբանության ինստիտուտի ղեկավար Յուան Չժիմինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ելնելով վարակաբանության շուրջ իմ ընկալումներից՝ եթե խոսենք այդպիսի վիրուսի արհեստական սինթեզավորման մասին, ապա այժմ չկան որեւէ վկայություններ, որոնք մատնանշում են, որ վիրուսն արհեստականորեսն սինթեզված է»,-նշել է նա հրապարակված հարցազրույցի ընթացքում։

«Որոշ մասնագետներ համարում են, որ եթե այդպիսի վիրուսն արհեստականորեն սինթեզված է, ապա այդ գիտնականներն իրենց գիտելիքներով կգերազանցեին սովորական մարդկանց։ Իսկ նրանց կատարած աշխատանքի ծավալը կգերազանցեր ամբողջ մարդկության հնարավորությունները։ Այդ պատճառով ես երբեք չեմ հավատա, որ մարդկությունն արդեն տիրապետում է բավարար գիտելիքների, որպեսզի սինթեզեր այդպիսի վիրուսը»,-հավելել է մասնագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել